19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը /ֆոտո/

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը  եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ  այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

   Բարձրաստիճան հյուրը եղավ նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, գրառում կատարեց պատվո հյուրերի հուշամատյանում։ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը “Հիշողության պուրակ”-ում տնկեց մշտադալար եղեւնի։ Henaran.am-ին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ