23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երևան-Սևան ճանապարհին սպանության փորձի գործով 3 անձ ձերբակալվել է

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 3 անձ ձերբակալվել է, այս մասին  տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Քննչական կոմիետից, սակայն, չեն տեղեկացնում՝ ովքեր են ձերբակալված անձինք։

Քրեական գործը հարուցվել էր ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը) և ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին (Ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռքբերելը, պահելը)։

Հիշեցնենք՝ օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել էր կամրջի եթևեկելի հատվածը ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել էր դժվարանցանելի: Պայթյունի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել էր մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս:

 

Պայթյունի հետևանքով վնասվել էր նաև երկու ավտոմեքենա՝ «Range Rover» մակնիշի 555 LL 05 համարանիշի և «Nissan» մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ «Range Rover»-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթևեկելիս են եղել կամրջի վրայով: Զոհեր և վիրավորներ չէին եղել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ