20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ ճնշումներն աճում են. Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ ճնշումներն աճում են:

Նա նկատեց, որ այս տարվա առաջին եռամսյակում կոմիտեն գրանցել է լրագրողների եւ լրատվամիջոցների 23 խախտում, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 դեպք, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների հանդեպ ճնշում գործադրելու 10 դեպք եւ եւս 10 դեպք` տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքների խախտումների շրջանակում:

Ինչ վերաբերում է լրագրողների դեմ վիրավորանքների եւ զրպարտության հիմքերով դատական հայցերին, ապա դրանք կրիկին տարվա առաջին եռամսյակում 5-ն են եղել:

Խոսելով հեռուստաեթերի մասին` Աշոտ Մելիքյանը նշեց, որ դրա բարելավման համար առաջին հերթին պետք է հիմնովին փոխվի “Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին “օրենքը: Նրա կարծիքով` “հակասոցիալական սերիալները”  միակ խնդիրը չեն այդ ոլորտում: Նրա կարծիքով` հարկավոր է չափորոշիչներ սահմանել` խստացնել պատժամիջոցները հեռուստաընկերությունների նկատմամբ, ինչպես նաեւ հեռուսատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ներսում մեկ այլ հանձնաժողով ստեղծել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ