21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

“Դժվար ապրուստ”-ի դեմ բողոքի ակցիա կանեն

“Հասարակություն առանց բռնության” հասարակական կազմակերպությունը “Դժվար ապրուստ” հեռուստասերիալի դեմ բողոքի ակցիա է նախաձեռնում: ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

“Հասարակություն առանց բռնության” հասարակական կազմակերպությունը, հետամուտ լինելով կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման և գենդերային հավասարության ջատագովման իր առաքելությանը, իր խորին դժգոհությունն է արտահայտում հայկական հեռուստատեսություններով հեռարձակվող հեռուստասերիալների սյուժեի և բովանդակության նկատմամբ: 

Այսօրվա հեռուստասերիալներում կանանց հանդեպ բռնության տարատեսակ դրսևորումները, սեքսիստական արտահայտությունները, կանանց շարունական լացն ու ընկճվածությունը, ինչպես նաև այն կերպարները, որոնցով կանայք ներկայանում են, մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս: 

Հաշվի առնելով այն փաստը, որ “Արմենիա” հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Դժվար ապրուստ” հեռուստասերիալը Հայաստանի 4 և ավելի բարձր հեռուստահաղորդումների ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը և ամենառեյտինգայինն է, մեր կազմակերպությունը որոշել է գենդերային տեսանկյունից անդրադարձ կատարել հենց այդ սերիալի բովանդակությանը: 

Այս առիթով Հուլիսի 27-ին ժամը 19:30-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, կազմակերպվում է խոշոր հանրային միջոցառում: Միջոցառման ընթացքում հրապարակվելու են “Հասարակություն առանց բռնության” ՀԿ-ի կողմից իրականացված “Դժվար ապրուստ” հեռուստասերիալի ուսումնասիրության ամփոփ արդյունքները, ցուցադրվելու է սոցիալական հոլովակ հեռուստասերիալի մասին, անցկացվելու է ֆլեշմոբ, բաժանվելու են տեղեկատվական բուկլետներ, իրականացվելու է ստորագրահավաք: 

Հորդորում ենք զանգվածային լրատվական միջոցներին՝ ներկա գտնվելու այս հույժ կարևոր իրադարձությանը, ինչպես նաև հանրությանը տարածելու միջոցառման մասին տեղեկատվությունը: Միևնույն ժամանակ խրախուսում ենք ՀՀ ոչ անտարբեր քաղաքացիների մասնակցությունը՝ միասին բողոքի ձայն բարձրացնելու հեռուստասերիալներում ցուցադրվող բռնությունենրի վերաբերյալ: 

Հասարակություն առանց բռնության ՀԿ”

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ