28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Չի բացառվում, որ երեխաներին օգտագործում են փորձարկումների համար

Բիոլաբորատորիաները մեծ սպառնալիք են ազգի համարմանավանդմեր պես փոքր ազգիԱյս մասին   «Իրավունքի» հետ զրույցում նշեց «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ:

– Վերջերս ցույց տվեցին առաջին հայկական սարսափ ֆիլմը, որիմեջ ցույց են տալիս, թե Հայաստանում ինչ-որ բիոլաբորատորիա կաստեղծված, որը մարդկանց վրա փորձարկումներ է անում, ինչիհետեւանքով էլ մարդիկ  դառնում են զոմբիներ: Երբ ուշադիր այդֆիլմը նայում ես, հասկանում ես, թե ցանկացած բիոլաբորատորիա ինչքան մեծ սպառնալիք է, որովհետեւ, Աստված չանի, եթե միվիրուս դուրս գա այնտեղից, այն տարածվելու է, եւ չեն կարողանալու դրա դիմացն առնեն: 

Երբ ուսումնասիրում ես համացանցը, պարզ է դառնում, որ արդեն Հայաստանում  6 հատ ամերիկյան  ռազմալաբորատորիա  է բացվել Երեւանում, Տավուշում, Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում,  Սյունիքում,  եւ ամեն միլաբորատորիա ունի վիրուսների հետ աշխատելու իր պրոցեսը` սիբիրյան յազվա, աֆրիկյան  խոզի  ժանտախտ եւ այլն: Եվ մի օր, ասենք, Սյունիքում հայտարարություն է հայտնվում, թե այդտեղսկսվել է խոզի  աֆրիկյան ժանտախտ, եւ 40-50 հատ խոզ սատկել են:

 Արդյո՞ք այդ լաբորատորիայիփորձարկումը չէ, որովհետեւ ցանկացած լաբորատորիա առանց փորձարկումների չի  կարող: Իհարկե, փորձարկումները հիմնականում անում են առնետների վրա, բայց ինչպես ֆիլմում է ցույց տալիս,  նորմալփորձարկումներն անում են մարդկանց վրա: Նկատե՞լ եք, որ երեխաները, որոնք կորում են, ինչի մասին երբեմն  լուրեր են հայտնվում համացանցում, ամեն մեկը մի տարօրինակություն ունի. մեկը աուտիզմով է հիվանդ եղել, մյուսը  ուրիշ հիվանդություն է ունեցել: Այստեղ վարկածներից մեկն այն է, որ չի բացառվում, որերեխաներին օգտագործում են այդ փորձարկումների համար, որովհետեւ վերջին տարիներին այդպիսիդեպքերը շատ քիչ են, որ կորել են, հետո գտել  են: 

Օրինակ` Մասիսի շրջանում կորած երեխան հիվանդ էրաուտիզմով, մայրն ամեն օր գալիս է եւ ասում` «Ի՞նչ անեմ, մի տարի է ո՛չ քննիչները, ո՛չ ոստիկանները, ո՛չ ոք չի հետաքրքրվում: Երբ  գնում եմ ու հարցնում`  ասում են` համբերի»: Բայց մեկ տարի է իր երեխան չկա, ցանկացած ծնողի համար սա ծայրահեղ վիճակ է:

-Պարոն Ամարյանհիշո՞ւմ եքոր ՀԱՊԿում որոշում էր կայացվելՀայաստանում  ուսումնասիրել  ամերիկյան լաբորատորիաները:   Եթե չեմ սխալվումհենց ՌԴ ԱԳ նախարարնէր այս առաջարկն արելԻ՞նչ եղավ:

-Հավանաբար, Ռուսաստանը եկավ, ցույց տվեցին մի քանի բան, որոնք, ըստ էության, կարելի էր ցույց տալ եւ վերջ,  որովհետեւամերիկյան ռազմական լաբորատորիաները դժվար թողնեին, որռուսները մտնեն այնտեղ: Հետեւյալ  մեխանիզմն է գործում` կա դեսպանատան պատասխանատու անձ, ԱՄՆ-ից գալիս է ռազմական հետախուզությունը ,  եւ եւս  մեկ հոգի պատասխանատուանձ կա կառավարությունում եւ արդեն գնում է բժշկական կենտրոնների բոլոր  լաբորատորիաները, որտեղից տարածվում ենայդ ինֆեկցիաները: Օրինակ, Վրաստանում այն մի քիչ շուտ է ստեղծվել ամերիկյան այդ բազան, եւ արդեն կիրառում են: Նրանք փորձարկումներ են անում եւ ցեցերի, ճանճերի,  մոծակների  միջոցով վիրուսներ են բաց թողնում,  որը հիմնականում գնում է  կա՛մ Ռուսաստան, կա՛մ կարող է գալ  եւ Հայաստան: 

Սա նշանակում է, որ մեր քթի տակ կան այդպիսի վտանգավոր երեւույթներ, որըոչ ոք անհրաժեշտության դեպքում չի  կարողանա հսկել, ինչը սարսափելի է: Աֆրիկայում, օրինակ, օգտագործել էին էբոլա վիրուսը, որը բավականին մարդու կյանք խլեց, նույնն էլ Վրաստանում` գործարանիցարտահոսք եղավ, եւ 73 հոգի մահացան:

– Ի՞նչ տարբերակ կավերահսկելու այս ամենը:

-Ընդամենը պետք է իշխանությունների ցանկությունը: Տեսեք, Վրաստանում կա 10 նման լաբորատորիա,  Հայաստանում` 6-7,  Ադրբեջանում` 6, այսինքն`  Կովկասը տակից փակված է, մյուս կողմից Ուկրաինան է,  այսինքն`  Ռուսաստանին  շրջապատել են եւ Հայաստանի միջոցով  կարող են փակել  Իրանի ճանապարհը: 

Նույնպիսի լաբորատորիաներ կան Ուզբեկստանում, Ղրզստանում, Ղազախստանում, Տաջիկստանում, Մոլդովայում, այսինքն` Խորհրդային Միության նախկին գրեթե բոլորհանրապետություններում, որտեղ փողերի եւ կաշառքների   միջոցով բացել են այդ լաբորատորիաները:  Պատկերացրեք, որՀայաստանում եղած 6  լաբորատորիաներից ամեն  մեկը մի հատ վիրուս դուրս թողնի, Հայաստանից ի՞նչ կմնա, կամ ո՞վ կմնա, ոչ ոք:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ