28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վահե Գրիգորյանը՝ Փաշինյանի տրոյական ձին

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վահե Գրիգորյանը՝ Փաշինյանի տրոյական ձին

Վարչապետը դատարանները շրջափակելու բռնաճնշումներով հասավ իր առաջ դրած խնդրի միայն մի մասին՝ ԲԴԽ-ի նախագահի ու մի քանի անդամների հրաժարականին, սակայն մյուս մասը Սահմանադրական դատարանի յուրացումը դեռ չէր ստացվում, քանի որ Սահմնանդրական դատրանի նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական չտվեց։ Ի՞նչ անել, Նախագահ Արմեն Սարգսյանին ստիպեց, որ կրկին առաջադրի Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում, միաժամանակ հունիսի 5-ին ամբոխ ուղարկեց Սահմանդրական դատարանը կրկին շրջափակելու. Թովմասյանը կընկրկի, հրաժարական կտա՞, լավ, Գրիգորյանին կդարձնի ՍԴ նախագահ, հրաժարական չի տա՞, կաշխատացնի պլան 2-ը։ Հրայր Թովմասյանը կարծես անդրդվելի մնաց, և Փաշինյանը անցավ պլան 2֊ին՝ տրոյական ձի ուղարկել Սահմանդրական դատարան՝ ներսում հեղաշրջում անելու։

Բնականաբար, դավադրության բոլոր օրենքներով ԱԺ-ում իր ելույթների ժամանակ Վահե Գրիգորյանը ոչինչ չասեց սահմանդրական դատրանի անդամ ու դատավոր բառախաղի մասին, նույնիսկ խոսեց այն մասին որ ինքը սահմանդրականի շարքային դատավոր է, որ նախագահ Հրայր Թովմասյանի հետ արդյունավետ կարող է աշխատել, որ հանկարծ գլխի չընկնեն ՍԴ-ում պատրաստվող հեղաշրջման մասին։ Եվ միայն ընտրվելուց հետո իրեն հռչակեց ՍԴ նախագահ։

Կանխատեսումներ կային որ Գրիգորյանին ուզում են սարքել Սահմանդրական դատարանի նախագահ, բայց ինչպե՞ս, պարզ չէր, ենթադրում էին որ գուցե էլի ինչ որ ճնշումներ կլինեն։ Բայց ինչո՞ւ ոչ ոք գլխի չէր ընկնում, որ դավադրություն է լինելու. քանի որ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում ոչ ոք այնքան նենգ չի, ինչքան դավադրության հեղինակներն են»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ