23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ ծպտյալ բիզնեսմե՞ն. Հրապարակ

ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանը, ում ժամանակին աշխատանքից ազատել էր  Արամ Սիմոնյանը, պարզվում է՝  կապեր ունի նախկինների ու բիզնեսի հետ։  «Հյուր սերվիսը» պատկանում է նրան. ծառայության գործադիր տնօրենը նրա փեսան է, իսկ ընկերությունը ծառայություններ է մատուցում ԵՊՀ-ին:

Գեղամ Գեւորգյանի հորեղբորորդին ռուսաստանյան հայտնի գործարար Սենիկ Գեւորգյանն է, հայտնի Էվոկաբանկում, որը ժամանակին Պրոմեթեյ բանկն էր, եւ որի բաժնետերերը Սամվել Մայրապետյանն ու Սենիկ Գեւորգյանն էին, պարզվում է՝ Սենիկ Գեւորգյանի մասնաբաժինը գրանցված է Գեղամ Գեւորգյանի անունով։

Եթե սրան գումարենք նաեւ այն, որ պարոն Գեւորգյանը «սրսուռ աբարանցի» է՝ Աղվան Հովսեփյանի «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ, ու շատ մտերիմ է նախկին գլխավոր դատախազի հետ, ապա նախկինների հետ չհամագործակցելու նոր իշխանությունների պատկերացումներն առնվազն տարօրինակ են՝ ասաց համալսարանական մեր զրուցակիցը:

Իսկ դա չի՞ նշանակում, որ Գեւորգյանն ընդամենը տեղապահ է՝ ռեկտորի պաշտոնում նշանակվելու է ոչ թե ինքը, այլ ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանը։

Էվոկաբանկի մասով Գեւորգյանը մեզ ասել էր․ «Ձեռնարկատիրական աշխատանք չեմ կատարում, պարզապես տարվա վերջում ստանում եմ իմ փայը»։

Իսկ «Հյուր սերվիսի» հետ կապված՝ հերքեց փաստը․ «Բերեք տվեք, սիրով կընդունեմ, էլ ի՞նչ կա, որ իմն է»։ Նաեւ հերքեց, որ ընկերության գործադիր տնօրենն իր փեսան է։ 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ