25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես ոչ մեկից, ոչ մի բանից չեմ վախենում ու չեմ ուզում լրատվության հետ շփվել. Սամվել Դարբինյան

Վանաձորի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը այսուհետ անձամբ չի պատասխանելու լրատվամիջոցների հարցերին:  Լրատվամիջոցներն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները կարող են ստանալ Սամվել Դարբինյանի լիազորած անձի միջոցով:

“Լրագրողները իմ պատասխանները իրենց ուզածի պես են մեկնաբանում, դրա համար էլ ես ոչ մեկի հետ չեմ ուզում խոսել”,- Henaran.am-ին այսօր ասաց  Սամվել Դարբինյանը, երբ փորձեցինք Վանաձորում կայանալիք քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ մի քանի հարց ուղղել գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածուին:

Այսինքն, վախենում եք, որ Ձեր ասածը ԶԼՄ-ները կխեղաթյուրե ՞ ն:  Henaran.am-ի այս դիտարկմանը Վանաձորի գործող քաղաքապետն արձագանքեց.”Ես  ոչ մեկից չեմ վախենում, ոչ մի բանից  չեմ վախենում ու չեմ ուզում լրատվության հետ շփվել: Որեւէ մի լրատվության որեւէ հարցի չեմ պատասխանելու”:

Այսուհանդերձ, Սամվել Դարբինյանից հետաքրքրվեցինք, թե Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված մյուս 4 թեկնածուներից ո՞ ւմ է իր հիմնական մրցակիցը համարում:

“Բոլորն էլ, եթե մտածել են, որ  կարող են քաղաքապետի թեկնածու դառնալ, մրցակիցներ են հիմնական ու անհիմն չկա”,-ասաց  պարոն Դարբինյանը: Մեր մյուս հարցին, թե վստա՞հ է, որ հաղթելու է առաջիկա ընտրություններում, Վանաձորի գործող քաղաքապետը պատասխանեց.”Իհարկե հաղթելու եմ , դա ես չեմ ասում, դա ժողովուրդն է ասում”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ