17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տյունինգ են անում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի առաջադրման ժամանակ նշեց, որ աշխատավարձերը շատ բարձր են ԿԲ-ում: Նա հետաքրքրվեց, թե Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի վերաբերյալ ԿԲ-ի աշխատակիցները՝ բարձր աշխատավարձ ստացող իրավաբաններն արդյոք զեկուցել են, որ այս օրենքւոմ հակասահմանադրական տարրեր կան: ՛՛Եթե չեն զեկուցել, չի՞ նշանակում, որ այդքան էլ լավ մասնագետներ չեք վարձել՛՛,-հարցրեց նա: ԿԲ նախագահն էլ, ում թեկնածությունը ևս մեկ անգամ է առաջադրվել նախագահի կողմից, պատասխանեց, որ որևէ աճ ԿԲ-ում չեն իրականացրել՝ աշխատավարձերի հետ կապված: ՛՛Բանկային համակարգում ունենք կտրուկ աճի միտում, բայց չեմ համարում, որ աշխատավարձերը շատ բարձր են՛՛,-նկատեց նա:

Փաշինյանին հետաքրքիր էր նաև, թե արդյոք Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելուց հետո պարտադիր բաղադրիչը պիտի մնա, թե ոչ: Ջավադյանն այս մասին ասաց, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն էլ պարտավոր են ՍԴ որոշմանը հետևել: ՛՛Կան այս օրենքում այն բացերը, որոնց ուշադրություն է  դարձրել ՍԴ-ը, փորձում ենք վերացնել դրանք: Այստեղ խոսք չի գնում ՛՛պարտադիր՛՛ բաղադրիչի վերացման մասին, այլ վերանայման մասին է խոսքը՛՛,-ասաց նա: Ջավադյանը շեշտեց՝ օրենքի վրա աշխատել են ինչպես ԿԲ-ի, այնպես էլ Հայաստանի այլ ու արտերկրի լավագույն մասնագետները:

՛՛Օրենքի վերջնական դիզայնը կհամապատասխանի ՍԴ-ի որոշմանը՛՛,-նկատեց նա ու հավելեց. ՛՛Իհարկե, լինելու է պարտադիր բաղադրիչը՛՛:

Փաշինյանին զվարճալի թվաց Ջավադյանի հայտարարությունը, թե դիզայնը պետք է փոխվի:  ՛՛Ես հասկացա, որ ոչ թե Պարտադիր կուտակային կենսաթոշակայինի մասին օրենքը բովանդակային փոփխության է ենթարկվելու, այլ նոր դիզայնի է ենթարկվելու: Կառավարությունն ու ԿԲ-ն ինչ պլանավորում են անել, ընդամենը տյունինգ անելն է.  Կուտակայինի մասին օրենքն, այնքան է, որ բերվեն օրենսրդկան դաշտ, որ դառնա օրինակ՝ պարտադիր սոցապ վճար՛՛:

Ջավադյանը նկատեց, թե դիզայնի փոփոխություն ասելով նկատի ունի, որ օրենքի փոփոխությունը համապատասխանեցվելու է ՍԴ-ի ներկայացրած պահանջներին:

Նա այդպես էլ չպատասխանեց Փաշինյանի երկրորդ հարցին, թե մասնագետները զեկուցել են, որ օրենքի հետ խնդիր կա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ