03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Վիճակախաղերի մասին» օրինագիծն ընդունվեց միաձայն

Քիչ առաջ Ազգաին ժողովը միաձայն (109 կողմ) առաջին ընթերցմամբ ընդունեց «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Նախագծով սահմանվում է, որ անմիջականորեն տոտալիզատոր և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սեւան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Մեղրի համայնքներում: Դրանք ընտրվել են զբոսաշրջային և հանգստի անցկացման ուղղվածություն ունենալու, իսկ Մեղրիի դեպքում՝ սահմանամերձ համայնք հանդիսանալու չափանիշով: Ներկայում այդ վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է Հայաստանի ողջ տարածքում, դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: Նախագիծը նպատակ է հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով տարվելու անմիջական հնարավորությունը:

Oրենսդրական նախաձեռնությունն ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ