02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մավրն իր գործն արել է, Մավրը պետք է հեռանա»: Արթուր Վանեցյանին փոխարինող է նախապատրաստվում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից ժամեր անց  հրաժարականի դիմում ներկայացրեց նրա եղբայրը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանը, ում հրաժարականը թեեւ ըստ մամուլի՝ պարտադրված չի եղել, սակայն դրական է ընդունվել իշխանությունների կողմից:

Իշխանական կուլիսներում խոսում են, թե որևէ մեկը Արզուման Հարությունյանին չի ստիպել դուրս գալ համակարգից: Վերջինս բավականին անսպասելի կերպով անձամբ է հրաժարականի դիմում ներկայացրել ղեկավարությանը: Նախագահ Արմեն Սարգսյանն էլ մակագրել է դիմումը:

ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանին փոխարինողի անունը դեռեւս չի հրապարակվում, թեեւ այս պաշտոնի հավակնորդները կուլիսային մակարդակում արդեն հայտնի են: Henaran.am–ի լավատեղյակ աղբյուրը նշեց, որ այս նշանակումը «ռազմավարական» նշանակություն կունենա համակարգի համար, մասնավորաբար ԱԱԾ ղեկավար կազմի մասով, քանի որ  տվյալ անձը կնախապատրաստվի փոխարինելու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ում հանդեպ հեղափոխական քաղաքական էլիտայի տրամադրվածությունը միանշանակ չէ: Հեղափոխականները գտնում են, որ «Մավրն իր գործն արել է, Մավրը պետք է հեռանա»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ