23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հարգելի դատավորներ, Ձեզ ոչ ոք այսօր չի օգնի, ձեր անվտանգությունը ոչ ոք չի ապահովի

Հարգելի՛ դատավորներ,

Հասարակության քաղաքական համակարգում դատարաններն ունեն կարևոր դերակատարություն և պատահական չէ, որ դատարանների դիրքորոշումը հաճախ է առաջացնում գործադիր իշխանության զայրույթը, հակադրությունը, իսկ առանձին դեպքերում նաև՝ կատաղի դիմադրությունը: Դատական իշխանության նկատմամբ բռնությունը և դրա կոչերը ծնվում են գործադիր և օրենսդիր իշխանության թուլությունից, դատական համակարգը՝ իրավունքի սկզբունքների հիման վրա բարեփոխելու սեփական անկարողությունից:

Այսօր հայկական դատական իշխանությունը գտնվում է ինքնապաշտպանության վիճակում: Հարգելի՛ դատավորներ, միայն ինստիտուցիոնալ ինքնապաշտպանական բնազդը կօգնի Ձեզ հաղթահարելու այս բարդ օրերը: Ցավոք, Ձեզ ոչ ոք այսօր չի օգնի, ձեր անվտանգությունը ոչ ոք չի ապահովի: Բայց Դուք ունեք մեծ իշխանություն …

Այս օրը հաղթահարելու դեպքում մենք կունենանք ուժեղ և, իրոք, անկախ դատական իշխանություն, դուք կվերականգնեք իրավաբանների կարիերայի ամենացանկալի պաշտոնի՝ դատավորի պաշտոնի կորսված հեղինակությունը:

Աջակցում եմ Սերժիկ Ավետիսյանին, Ալիկ Ազարյանին, Դավիթ Գրիգորյանին … (անկախ որևէ գործով կայացված որոշմանը) Սա արդեն լիովին այլ իրավիճակ է:

Միանում եմ ՄԻՊ -ի հայտարարությանը: Ի դեպ, վերջին տարիներին Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն այսքան «ողնաշարով» չի եղել, այսքան դիպուկ ու խիզախ չի եղել …

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյան

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ