09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Խաչիկ Ասրյանը անակնկալի է եկել, թե ինչու զոհվածի մայրն իրեն մոտեցավ եւ հարցեր ուղղեց /վիդեո/

“Ես երբեք զինվորի ծնողի հանդեպ կտրուկ չեմ արտահայտվել, պարզապես ինձ համար անակնկալ էր, թե ինչու ինձ մոտեցան եւ ինչու ինձ հարցեր ուղղեցին, այդքան բան”,- Henaran.am-ի հետ զրույցում սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար “Հայոց Արծիվներ” ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանն այսպես մեկնաբանեց առավոտյան կառավարության շենքի մոտ իր եւ զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մոր` Գոհար Սարգսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը:

Ասրյանի խոսքով, ինքը զոհված զինծառայողի մորը պատասխանել է “կուլտուրական ձեւով”` անկախ իր հասցեին ուղղված վիրավորանքներից: “Իրենց գոռում-գոչյուններին ես եմ մոտեցել` փորձելով ճշտել, թե ինչ խնդիր կա, բայց նրանք շատ վիրավորական ձեւով մոտեցան, այնպես, ինչպես բոլորին են մոտենում: Ես իրենց պարզապես ասացի, որ էն հարցերի հետ, որոնք դուք եք ասում, ես ինչ կապ ունեմ, ոչ մի կապ”:

Խաչիկ Ասրյանն ասաց, որ ցավում է ցանկացած զոհված զինվորի համար եւ իր գիտակցական կյանքը նվիրել է ազգային բանակի հզորացմանը.”21 տարեկանից պատերազմից սկսած մինչեւ հիմա ես անում եմ ամեն ինչ մեր բանակը հզորացնելու համար, իսկ եթե զինվորներ են զոհվում, իհարկե, անձամբ ինքս մեղավոր չեմ, բայց խոր կսկիծով ցավակցում եմ”:

Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ այսօր կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անող սեւազգեստ մայրերի եւ “Հայոց Արծիվներ” ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանի միջեւ տեղի է ունեցել տհաճ միջադեպ: Խաչիկ Ասրյանը ձայնի բարձր տոնայնությամբ  է պատասխանել իրեն մոտեցած զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մորը, ինչից հետո վերջինս վրդովվել է եւ Ասրյանին “Հիտլերի մնացուկ” անվանել:  Իրավիճակին միջամտել էին կառավարության շենքի մոտ հավաքված ոստիկանները եւ, տիկին Սարգսյանի խոսքով, Խաչիկ Ասրյանին հրելով ներս տարել:

Ի դեպ, նշենք, որ այսօր Տիգրան Օհանջանյանի մահվան 5-րդ տարելիցն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ