07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եռանախագահներն ընդգծել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված սկզբունքներին. Հ. Նաղդալյան

   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 1994 թվականի հրադադարի ռեժիմի հաստատման համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ: Արդյոք նոր շեշտադրումներ պարունակում է հայտարարությունը , թե ոչ, թեմայի պարզաբանման համար դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանին.

    -Նախևառաջ, պետք է նշենք, որ այսօր զինադադարի 20 ամյակն է. ուղիղ 20 տարի առաջ այս օրերին կնքվեց զինադադարը՝ հայ զինվորի ու հայոց բանակի հայրենիքի ազատագրմանը նվիրված հերոսական պայքարի արդյունքում: Արդեն 20 տարի է, ինչ Արցախի ժողովուրդը զենքը ձեռքին նվաճել է իր ինքնորոշման իրավունքը և կառուցում է իր անկախ պետականությունը: Այս տարիների ընթացքում Արցախի հանրապետությունում տեղի ունեցող բոլոր գործընթացներն աչքի են ընկնում ժողովրդավարության բարձր աստիճանով, ինչը չի կարող ժխտել որևէ կողմի ներկայացուցիչ: Շուրջ 20 տարի այս պատերազմը մենք դիվանագիտության դաշտում ենք վարում, և որպես քաղաքական գործիչ, որպես մայր և կին ցանկությունս է, որ աշխարհի բոլոր հնարավոր կոնֆլիկտները լուծվեն խաղաղ բանակցային սեղանի շուրջ:

    Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, ապա այստեղ, թերևս, կարևորն այն է, որ իրենց ձևակերպումներում որևէ նահանջ կամ հետընթաց այն ձևակերպումներից, որոնք ձեռք են բերվել և հրապարակվել են որպես Լաքվիլլայի համաձայնություններ, չկա: Շատ էական է, որ եռանախագահները ընդգծում են իրենց միասնական դիրքորոշումը և հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին , որոնք երեքն են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և սրանցից որևէ մեկին գերակայություն չի տրվում: Եվս մեկ անգամ հղում է կատարվում ՄԱԿ-ի կանոնադրությանը, որտեղ, բոլորիս հայտնի է, որ, առավելապես հարգալից է վերաբերմունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

    21-րդ դարը ինքնորոշման իրավունքի ճանաչման նոր օրինակներ է ցուցադրում և մենք տեսնում ենք, որ ժողովուրդները պայքարելով հասնում են ի վերջո իրենց բաղձալի արդյունքներին: Ստատուս-քվոն  մեր երազանքը չէ, այլ միջոց է դիվանագիտական ճանապարհով, խաղաղության պահմանման պայմաններում արդարացի լուծման հասնելու համար: Մեր պայքարը արդար է, դրանում կասկած լինել չի կարող:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ