23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աբովյանի ֆուտբոլային թիմը լուծարվում է. էլի “Պալաչն” ու Ծառուկյանի բարեգործությունը

Աբովյան քաղաքի “Քինգ դը լյուքս” ֆուտբոլային ակումբը լուծարման եզրին է: Այս մասին Henaran.am-ին ասաց ակումբի տնօրեն  Գագիկ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, ակումբի հիմանդիր եւ հովանավոր Արթուր Հարությունյանն/Պալաչ/ ասել է, որ այլեւս չի կարող ակումբի ծախսերը հոգալ: Պատճառն ընկերության ֆինանսական վիճակն է:  Հովհաննիսյանի խոսքով, խնդիրը  կապված է “Ծառուկյան” բարեգործական հիմնադրամի գործունեության հետ, ինչի պատճառով տուժել է ընկերությունը:

Հիշեցնենք, որ բարեգործական հիմնադրամը անվճար երթուղիներ ունի այն գծերի վրա, որոնք շահագործվում են “Քինգ դե լյուքսի” կողմից: “Արդեն հույս ունեինք բարձրագույն խումբ մտնելու, բայց փաստորեն ջուրը լցվեց ամեն ինչ: 40 աշխատատեղ փակվեց, մոտ 150 երեխա անվճար պարապելու հնարավորությունից զրկվեցին”,-ասաց Գ. Հովհաննիսյանը:

Թիմի մարզիչ Արմեն Սանամյանի խոսքով, հաջողվել էր վերականգնել  քաղաքի ֆուտբոլային ավանդույթները: Սակայն կարճ տեւեց:  Ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը  դիմել է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: ՀՖՖ-ն դեռ չի արձագանքել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ