15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեւանն անդամակցել է “Տեղական իշխանությունները հանուն կայունության” ասոցիացիային

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի ավագանին այս տարվա փետրվարի 11-ին որոշում կայացրեց հայտ ներկայացնել «Տեղական իշխանությունները հանուն կայունության» (ICLEI) համաշխարհային քարտուղարությանը՝ ասոցիացիային Երևան քաղաքի միանալու վերաբերյալ: Հարկ է նշել, որ «Տեղական իշխանությունները հանուն կայունության» ցանցն ամբողջ աշխարհում գործող կայուն զարգացման ուղին որդեգրած քաղաքների ամենամեծ  ասոցիացիան է, որին ի սկզբանե միացել են աշխարհի շուրջ 1000 քաղաքապետարաններ և մունիցիպալ կազմակերպություններ: 2014թ. ապրիլից Երևանը ևս դարձավ «Տեղական իշխանությունները հանուն կայունության»  (ICLEI) ասոցիացիայի անդամ։

«Տեղական իշխանությունները հանուն կայունության» ասոցիացիայի առաքելությունն է աջակցել տեղական իշխանություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելու շրջակա միջավայրի պայմաններին, գլոբալ կայունության բնագավառում հասնել զգալի բարեփոխումների։ Ասոցիացիան կրում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի, բնության, մաքուր ջրի պահպանության, այլընտրանքային էներգիայի կիրառման, էներգաարդյունավետության և քաղաքներում բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման պարտավորություններ։ 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ