21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

“”Սաուր” ընկերությունը մեր ակնկալիքներն արդարացրել է. ՀՀ վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է “Հայջրմուղկոյուղի” ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական “Սաուր” ընկերության  գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը գոհունակություն է հայտնել ֆրանսիական ընկերության կողմից մեր երկրում իրականացվող աշխատանքների ընթացքից:

““Սաուր” ընկերությունը մեր ակնկալիքներն արդարացրել է, քանի որ այս բնագավառում արձանագրվել են դրական տեղաշարժեր: Մասնավորապես, ավելացել է ջրամատակարարման ժամանակացույցը, բարձրացել է ջրի ախտահանման տոկոսը եւ այլն”,- նշել է Հովիկ Աբրահամյանը:  

Ժերոմ Լե Կոնտը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերած աջակցության համար: Ֆրանսիական  ընկերության  գործադիր նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում մեր երկրում ներդրվելու է ջրամատակարարման ցանցի վերահսկման բարձրակարգ համակարգ, աշխատանքներ են տարվում հեռակառավարման կենտրոնի ստեղծման ուղղությամբ, ինչպիսին գործում է Ֆրանսիայում: Մշակվում են նաեւ այլ նոր ծրագրեր:

Վարչապետ Աբրահամյանը ողջունել է “Սաուր” ընկերության  կողմից առաջիկայում նախատեսվող ծրագրերը եւ հայտնել կառավարության աջակցությունը դրանց հաջողությամբ իրականացնելու գործում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ