01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գասպարին չիբանը պայթացրել է, կապտել է. Ակցիայի մասնակից

Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում հանուն և ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ակցիաների մասնակիցները։

Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանական պատնեշով բաժանվել են միմյանցից։ Երբ մի խումբը ընդդեմ Քոչարյանի լոզունգներ է բացականչում, Քոչարյանի կողմնակիցները հակադարձում են նրանց «ազատություն նախագահին» բացականչություններով։

Քոչարյանի կողմնակիցներից Անի Կարապետյանը, արձագանքելով ընդդիմախոսների հայտարարություններին, թե իրենք գումարի դիմաց են մասնակցում այս ակցիայնին, ասաց, թե կբանավիճի ցանկացածի հետ այդ թեմայով։

Նա ասաց, թե իրենք բռնության կողմնակից չեն և կոչ են անում սադրանքների չգնալ։ Մեր դիտարկմանը, թե երեկ իրենց կողմնակիցները բռնություն են գործադրել Վարդգես Գասպարիի նկատմամբ, Անի Կարապետյանը պատասխանեց.

«Նա սադրանքի է գնացել, ոչ մեկ նրան չի խփել»։

Արձագանքին, թե ինչպե՞ս է նրա դեմքին կապտուկ առաջացել, Կարապետյանը պատասխանեց. «Չիբանն է պայթեցրել, ինչ իմանամ ինչ է եղել։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, պլաստիկի շշից հնարավո՞ր է՝ նման կապտուկ առաջանար»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ