Մենք սիրում ենք քեզ նախագահ ջան. շուշեցի կինը անհամբեր էր /վիդեո/
Հայրենական Մեծ պատերազմի ավարտից շուրջ 6 տասնամյակ անց հաղթանակի օրվան, որպես կրկնահաղթանակի հրավեր հայ ժողովուրդը տոնեց Շուշիի ազատագրումը:Փառքով պսակվեց “Հարսանիք լեռներում” օպերացիան:
Այսօր, այդ հաղթանակից 22 տարի անց պատմական Շուշին ապրում է հայեցի, ադրբեջանական մինարեթների կիսաքանդ պատերը խոնարհվել են մեր քրիստոնյա հավատքի առաջ:
Henaran.am-ը տեխնիկական պատճառներով մեկ օր ուշացումով Ձեզ կտրամադրի մեր շարքը, որը սկսվում է հաղթանակած մայիսի 9-ից:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ իրենց խոնարհումը բերեցին Շուշիի ազատագրման հերոսներին: Նրանք և այլ պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ծաղիկներ դրեցին Շուշիում դրված Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանին:
Շուշիում ՀՀ նախագահը մեծ սեր էր վայելում:
“Ով ինչ ուզումա ասի մենք սիրում ենք քեզ՝ նախագահ ջան”,-ասաց շուշեցի կինը:
ՀՀ նախագահը զրուցեց և շփվեց շուշեցիների հետ:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: