22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Հայոց  Արծիվներ.  Միասնական  Հայաստան»  կուսակցությունը,   բացարձակ կողմ  լինելով  պատմական  արդարության  և  ճշմարտության  վերականգնմանը, Ղրիմը պաշտոնապես   ճանաչում  է  որպես  Ռուսաստանի  Դաշնության  անքակտելի  մաս:

Ավելին,  ելնելով   ինչպես   Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահից, այնպես էլ «Հայոց  Արծիվներ.  Միասնական  Հայաստան»  կուսակցության  ծրագրի ներքոնշյալ կետերից, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությանը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի,  անհապաղ  դրսևորել  համարձակություն, և, հրապարակավ, Ղրիմը պաշտոնապես ճանաչել որպես Ռուսաստանի Դաշնության անքակտելի մաս, ինչպես նաև  ամբողջությամբ  խզել կապերը մարդակործան ՆԱՏՕ-ի հետ՝ արժևորելով  անվերապահ  անդամակցությունը   ՀԱՊԿ-ին:  

Հակառակ դեպքում, ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն  իշխանության  կողմից  Ռուսաստանի  Դաշնության  հետ  ոչ  միայն վերջին  մեկ  տարվա  համագործակցությունը  կլինի  կեղծ, այլև  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անընդհատ հնչեցվող հայ-ռուսական գերազանց հարաբերությունների  մասին  խոսքերը,  որոնք  կնմանվեն,  նույն  Նիկոլ  Փաշինյանի  կողմից,  ավազի  վրա  անընդհատ  կառուցվող  և  անընդհատ  փլուզվող տան:

Ձեզ  եմ  ներկայացնում  «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցության ծրագրի մի հատվածը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և արտաքին   անվտանգության   ուղղվածությունը.

Անբեկանելի է, որ 21-րդ դարում Երկիր մոլորակում  չկա որևէ պետության մեջ գործող մի կուսակցություն, որն իր ժողովրդի և իր պետության անվտանգության և վերջինիս հզորացման համար չունենա դաշնակից-բարեկամ պետություն, որն էլ ենթադրում է արտաքին քաղաքականության կողմնորոշվածություն:

Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է և համոզված է, որ, բացառապես Ռուսաստանի  Դաշնության հետ` ի դեմս քրիստոնյա ռուս ժողովրդի,  պետք է առաջ շարժվենք և հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը` որպես հավատարիմ, անդավաճան քրիստոնյա եղբայրների և դաշնակից-բարեկամ պետությունների: Հայերիս ի վերուստ տրված հայկական բարձրավանդակում խաղաղություն ապահովելը բացառապես կախված է Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ,  անփոխարինելի  բարեկամությունից,  հետևաբար,  պետք է՝

նպաստել և աջակցել քրիստոնյա հայ և ռուս ժողովուրդների՝ դաշնակից-բարեկամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազնիվ ու անփոխարինելի բարեկամության անընդհատ ամրապնդմանն ու հզորացմանը.

նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև պետական իշխանությունների (օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ) կողմից պաշտոնապես կնքված ռազմական, քաղաքական, տնտեսական և մյուս ոլորտներին վերաբերող բոլոր միջազգային պայմանագրերի կատարմանը, պահպանմանն ու նոր՝ առավել արդյունավետ պայմանագրերի կնքմանը.

նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսության բոլոր ճյուղերին վերաբերող համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև՝ նոր ծրագրերի ստեղծմանն ու իրագործմանը.

նպաստել և աջակցել Հավաքական Անվտանգության Պետությունների Կազմակերպության (ՀԱՊԿ) արդյունավետ գործունեությանն ու հեղինակության բարձրացմանը.

նպաստել և աջակցել Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) արդյունավետ գործունեությանն ու հեղինակության բարձրացմանը.

Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին գործունեությունը միայն ու միայն պետք է լինի Հավաքական Անվտանգության Պետությունների Կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մեջ:

 

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան»

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ