10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Մեր հաղթանակների գրավականը մեր միասնությունն է. Արայիկ Հարությունյան

Ինչպես համայն հայության, այնպես էլ ինձ համար մայիսյան Եռատոնը հատուկ կարևորություն ունի:

Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ըստ Ա. Հարությունյանի՝ մայիսը ոչ միայն հաղթանակի, այլև հաղթանակի նկատմամբ հավատի ներշնչման և պետականաշինության կայացման կարևորագույն ձեռքբերումներից մեկն է:

«Հայ ժողովուրդը միշտ էլ հաղթել, երբ միակամ է եղել. դա է հաղթանակներ կերտելու առաջին գրավականը: Ապրիլյան պատերազմն էլ կրկին ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարևոր պահերին միշտ էլ միասնական է՝ պատրաստ պաշտպանելու իր հող հայրենին և իր իրավունքները: Մեր հաղթանակների գրավականը մեր միասնությունն է»,-մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ