08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նստացույց. Օսիպյանի հորդորին չեն հետևում /լրացվում է/

  Քիչ առաջ “Մոսկվա” կինոթատրոնի մերձակա հրապարակից մեկնարկեց “ Դեմ եմ ” քաղաքացիական նախաձեռնության պահանջի երթը: Ինչպես նշեց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը երթը շարժվելու է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Ըստ նրա, գործատուները չեն կատարում Սահմանադրական դատարանի որոշումը՝ եւ շարունակում են պարտադիր պահումներ անել կուտակային կենսաթոշակի ձեւաչափով:

“Եթե իշխանությունները հրաժարվում են իրենց գործառույթները անել, ապա Հայաստանի քաղաքացիները պիտի այդ անեն: Մենք տեր ենք եւ դատարանի որոշումը կյանքի ենք կոչելու”,-ասաց Դավիթ Մանուկյանը: Ըստ նրա՝ երթի ժամանակ անակնկալներ են լինելու:

Ժամը 20.10

Երթի մասնակիցները շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Նրանք վանկարկում են “Դուրս արի փողոց”, “Մենք ենք տերը մեր երկրի”:

20:45

Ակցիայի մասնակիցները ժամանակավոր նստացույց են հայտարարել: Նրանք շարունակում են պահանջել, որ կատարվեն իրենց պահանջները: Նստացույց անողներին մոտեցավ  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և հորդորեց վեր կենալ ու ազատել փողոցը, սակայն մասնակիցները հրաժարվեցին դա անել:

21.14

Նստացույցը ավարտվեց. ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով իջնում են դեպի Հանրապետության հրապարակ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ