Գեներալ պատգամավորը փողը չի տալիս. Ավանգարդ
“Ավանգարդ”-ը պարզվել է, որ գեներալ, Աժ պատգամավոր Սեյրան Սարոյանը սեփական հիվանդանոց ունի: Իսկ այդ հիվանդանոցն էլ գտնվում է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի հարեւանությամբ, կոչվում է թիվ 2 հիվանդանոց եւ համարվում է ամենաթանկարժեքներից մեկը: Այստեղ չափազանց թանկ են բուժման համար սահմանված սակագները, այստեղ հայտնվողը ստիպված է լինում մի քանի հազար դոլարին համարժեք դրամ թողնել ու հեռանալ…
Բայց ամենաարտառոցն այն է, որ արդեն մի քանի տարի այստեղ բժիշկներն աշխատավարձ չեն ստանում: Ինչպես թերթին տեղեկացրել են հիվանդանոցից, բժիշկներն ապրում են հիվանդների հաշվին: Որքան գումար տվեց հիվանդը բժշկին` բացի պարտադիր վճարումներից, հենց դա էլ համարվում է բժշկի աշխատավարձը: Եվ պատահական չէ, որ այս հիվանդանոցը հայտնվել է չնչին հարկեր վճարողների ցանկում, երբ բոլորը գիտեն, թե տարեկան ինչպիսի եկամուտներ են ապահովվում այստեղ: Օրերս երկրի վարչապետն ասաց, որ առողջապահության ոլորտում տարեկան ստվերային շրջանառության մեջ է գտնվում 70-80 միլիարդ դրամ:
Ազգընտիրի հիվանդանոցի հարկային վճարումների մասին տեղեկատվություն ստանալ թերթին ի հաջողվել, չի հաջողվել նաեւ տեղեկանալ, թե մայրաքաղաքի ո՞ր հիվանդանոցներն են, որ շատ ավելի քիչ հարկեր են վճարում, քան որոշ մարզային հիվանդանոցներ:
“Սակայն հասկացանք, որ հռետորական հայտարարություններ անելուց զատ, հարկավոր է վճռական պայքար ծավալել: Հարկավոր է, ավելի ճիշտ` պարտավոր են այնպես անել, որ ծննդատներում ավելորդ գումարներ չվերցնեն մարդկանցից այն դեպքում, երբ մեր պետական քաղաքականության բաղկացուցիչներից է համարվում անվճար ծննդօգնությունը….”,- եզրափակում է թերթը: