18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Առողջապահության նոր նախարարը յուրօրինակ մոտեցում ունի կադրային հարցերում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը յուրօրինակ մոտեցում ունի կադրային հարցերում: “Սովորաբար, նախարարները 100 օրվա լռության եւ ինքնադրսեւորման իրավունք են ունենում: Նորանշանակ նախարարն այն տարածել է նաեւ իր աշխատողների վրա:

Նեղ շրջանակում նա հայտարարել է, որ ունի հավատարիմ մարդիկ, թիմ, քանի որ երկար ժամանակ դասախոսական գործունեություն է ծավալել եւ աշխատանքային հարուստ փորձ ունի, սակայն չի շտապելու իր թիմը բերել համակարգ եւ 100 օր ժամանակ է տալու նախարարության աշխատակիցներին:

Այդ ընթացքում նա ուշի ուշով  հետեւելու է նրանց, եւ եթե  վերջիններս աչքի ընկնեն լավ աշխատանքով, ապա կմնան իրենց տեղերում: Մյուսները կհեռանան”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ