18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Գալուստ Սահակյանին երկու ձեռքերը բավարարում են. ՀՀԿ խմբակցության նոր ղեկավարը /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նիստը, որտեղ որոշվել են` ովքեր են  լինելու խմբակցության ղեկավարն ու քարտուղարը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքն է ղեկավարելու խմբակցությունը, իսկ քարտուղար ընտրվել է Գագիկ Մելիքյանը: Կարողանալո՞ւ է համախմբել կուսակցության ներսում տարբեր թեւերին, Բաղդասարյանը ասաց, որ նման բան չկա:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով ինքը միաձայն է ընտրվել: Այն դիտարկմանը, թե ինքը լինելու է Գալուստ Սահակյանի աջ թեւը եւ շարժվելու է նրա սկզբունքներով, ՀՀԿ խմբակցության ղեկավարը արձագանքեց. “Գալուստ Սահակյանը երկու ձեռք ունի: Իրեն բավարարում է, ինձ թվում է լրացուցիչ ձեռքեր պետք չեն: Երբ խմբակցության ղեկավարը տեղափոխվում է այլ աշխատանքի, պետք է մտածի խմբակցության ամրության մասին”:

Ըստ Վահրամ Բաղդասարյանի, ինքը փորձեր չի կատարել խմբակցության ղեկավարի պաշտոնը ստանձնելու: Այս առաջադրումը նրա համար անակնկալ է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ