12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Վարդան Մինասյան.”Հնարավոր չէ միանգամից ամեն ինչ փոխել”

Ղազախական ”Տոբոլի” պաշտոնական կայքը ներկայացրել ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի խոսքերն ”Ակտոբեից” կրած պարտությունից հետո.

”Առաջին հերթին, ”Ակտոբեին” շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ: Մենք խաղում էինք որակյալ, կազմակերպված եւ խաղակցված թիմի դեմ: Միգուցե, արդյունքը համապատասխանում է խաղին:

Ես ընդամենը 14 օր է, ինչ թիմում եմ: Մենք ունենք թույլ կողմեր, բայց ես դրանց մասին չեմ խոսի. դրանց վրա մենք հաստատ աշխատում ենք:

Այնպես չէ, որ մեզ մոտ քորամանկությունն է պակասում, ուղղակի դեռ լավ չի ստացվում հարձակման գծում, հնարավոր չէ միանգամից ամեն ինչ փոխել: Հարձակման գծում դեռ չենք զգում միմյանց”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ