28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը գործ է հարուցել

Ախթալայում երեկ` օգոստոսի 30-ին տեղի ուենցած խուլիգանության դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին  տեղեկացնում է Հայաստանի ոստիկանությունը,  ներկայացնելով միջադեպի վերաբերյալ իր վարկածը: “Օգոստոսի 30-ին, ժամը 18.50-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ոմն Բոդոլ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ախթալա քաղաքի բնակիչ Արսեն Չիչյանը  եւ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ  Էդգար Հախվերդյանը  հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող   Ախթալա քաղաքի Սպանդարյան  փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի    վրա, կոտրել  մուտքի դուռը`  ոչնչացնելով   ու վնասելով տան գույքը, այնուհետեւ  ոտքերով հարվածել ու վնասել են նշված շենքի  բակում կայանված, Կարեն Խաչիկյանի եղբոր  “Մերսեդես Բենս” մակնիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով  պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Նախաքննությամբ  պարզվել է նաեւ, որ Կարեն Խաչիկյանը, գալով տուն, իմացել է կատարվածի մասին եւ   հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ  գնացել են Արսեն Չիչյանի` Ախթալա քաղաքի  Աբովյան փողոցի 22 շենքի թիվ 2  բնակարանը, որտեղ դիտավորյալ վնասել եւ մասամբ ոչնչացրել են նրանց տան գույքը, ռետինե մահակով հարվածներ հասցրել տան անդամներ Բենիկ Չիչյանին, Բավական Չիչյանին եւ  Նունե Խաչիկյանին:

Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի  քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով  հարուցվել է քրեական գործ:

 

Նախաքննությունը շարունակվում է”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ