Փաթթած կունենամ սարքածդ վկաներին. պաշտոնյան՝ Արթուր Վանեցյանին /լուսանկար/
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջը դարձյալ անհասանելի է:
Հիշեցնենք, Մանուկյանը Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո փակեց իր ֆեյսբուքյան էջն ու բացեց նոր էջ: Նոր բացված էջը նա փակեց, երբ էջում գրառում հայտնվեց՝ ուղղված Աջափնյակի թաղապետին, որտեղ փոխտաղապետը մեղդրում էր թաղապետին, նշելով, թե չի աշխատի անթասիբ անինքնասեր մարդու հետ: Այն ժամանակ Մանուկյանը հայտարարեց, որ իր հեռախոսը գողացել են եւ գրառումն իրենը չէ:
Նախկին քաղակտիվիստ, ներկա պաշտոնյան այս անգամ էլ է փակել էջը: Ներկայացնում ենք Աջափնյակի թաղապետի տեղակալի գրառումները, ինչից հետո վերջինիս էջն անհասանելի դարձավ: