02 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սիրիահայ Ալինը երկրորդ որդուն հայրենիքում ունեցավ

Սիրիահայ Ալին Ժամբոսյանը դեռ մի քանի օր առաջ ՀՀ առողջապահության նախարարությունից ուղեգիր էր ստացել կանանց կոնսուլտացիայում հաշվառվելու և պետպատվերի շրջանակներում ծննդաբերելու համար։

Երեկ երեկոյան, ժամը 6-ին Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնում նա իր երկրորդ որդուն ունեցավ։ Պատասխանատու հերթապահ բժիշկ Ռուսադան Վարդանյանը տեղեկացրեց, որ ծնունդ ընթացել է նորմալ, թե մայրը, թե 3,3 կգ քաշով փոքրիկն իրենց լավ են զգում։

Ինչպես այս, այնպես էլ բոլոր սիրիահայերի առողջական խնդիրները գտնվում են  ՀՀ առողջապահության նախարարության հսկողության ներքո։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ