25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Ջազզվե”-ն եւ “Բարբրի”-ն հաշտվեցին

Օգոստոսի 28-ին Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել “Ջազզվե” ՍՊԸ և “Բարբրի Լիմիթեդ” ընկերության դատական գործով վերջին նիստը: Դատարանի վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձանությունը: “Ջազզվե” ընկերության շահերը պաշտպանող “AM” իրավաբանական ընկերության փաստաբանները հայտնում են, որ ըստ համաձայնության` “Բարբրի Լիմիթեդ” ընկերությունը հրաժարվել է “Ջազզվ”» ՍՊԸ նկատմամբ հեղինակային և հարակից իրավունքների խախտման և այլ վնասների, ինչպես նաև դատական ծախսերի հատուցման բոլոր պահանջներից: Վերջինս էլ պարտավորվել է մեկ տարվա ընթացքում փոխել իր սպասարկման կենտրոններում առկա հարդարանքի աննշան տարրեր, որոնք կարող էին նմանեցվել այլ ընկերության ապրանքային նշանում պարունակվող պատկերներին:

“Ջազզվեն բավարարված է գործի ելքով: Ընդհանրապես մեր հաճախորդների համար հաղթանակներ ապահովելով՝ մենք երբեք չենք անտեսում բոլոր կողմերի համար շահավետ լուծումներ ապահովող այլընտրանքները:  Իհարկե ուրախալի է, երբ մեր հերթական հաղթանակը դատական գործում՝ չի նշանակել պարտություն որևէ այլ անհատի կամ ընկերության համար”,-ասել է “AM” իրավաբանական ընկերության ղեկավար` փաստաբան Գրիգոր Մինասյանը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում գրանցված «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը դեռևս 2011թ. դիմել էր “Ջազզվե” ընկերությանը` պահանջելով դադարեցնել իրենց ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը:

 

Հանրային  կապերի բաժին

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ