28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատգամավորը Հայաստանից դուրս բնակվող հայերին կոչ է անում դատական գործընթաց սկսել

 Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններում բնակվող (գտնվող) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հավասար ունեն և պետք է ունենան ընտրելու և ընտրվելու օրենքով ամրագրված հնարավորություն, որի իրականացման մեխանիզմները պետք է սահմանված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ դրանց գործնական իրականացումը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեությամբ:

Հայաստանի Հանրապետության համապետական ընտրություններում արտերկրում բնակվող  կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զրկվել են իրենց փաստացի բնակության վայրում ընտրական իրավունքն իրացնելու` քվեարկելու հնարավորությունից: Սա քաղաքացու սահմանադրական հիմնարար իրավունքի կոպիտ խախտում է:

Մեր պետությունը պարտավոր է հավասար հնարավորություններ ստեղծել ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված բոլոր իրավունքներից հավասարապես օգտվելու համար:

Այս պայմանն երաշխավորելու համար անհրաժեշտ քայլերից մեկը կարող է լինել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող կամ գտնվող շարքային քաղաքացու դիմումը Հայաստանի Հանարապետության Սահամանադրական դատարան:

Հիմք ընդունելով վերոգրյալը, կոչ ենք անում արտերկրում ապրող մեր հայրենակիցներին համապատասխան դատական գործընթաց սկսել իրենց ընտրական իրավունքը վերականգնելու համար:

Ապագա դատական գործընթացը կազմակերպելու համար բոլոր ցանկացողները կարող են օգտվել սույն հայտարարությանը կից ուղեցույցից և անհրաժեշտության դեպքում նաև կապ հաստատել մեզ հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ