17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ամենաերկարակյացը, ամենաերիտասարդն ու տարեցը 13-րդ կառավարությունում

 ՀՀ 13-րդ  կառավարությունում 18 նախարարից 10-ին, այդ թվում կին-նախարարներին՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին եւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հաջողվեց պահպանել նախարարական պորտֆելները:  Ամենաերկակյաց նախարարը 54-ամյա Հասմիկ Պողոսյանն է. նա 7 տարի ղեկավարում է մշակույթի ոլորտը:

 ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ 41-ամյա Արմեն Գեւորգյանը, Արտաքին գործերի նախարար՝ 58-ամյա Էդվարդ Նալբանդյանը, Պաշտպանության նախարար՝ 52-ամյա  Սեյրան Օհանյանն ու  Սփյուռքի նախարար՝ 60-ամյա Հրանուշ Հակոբյանը  իրենց վստահված բնագավառները ղեկավարում են արդեն 6 տարի:

Նոր կառավարությունում ամենաերիտասարդ նախարարի տիտղոսը պահպանեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա 39 տարեկան է: Ամենատարեց նախարարը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն է: Նա 68 տարեկան է:

Հիշեցնենք, որ 13-րդ կառավարությունը առաջիկայում Ազգային ժողովի հաստատմանը պետք է ներկայացնի իր ծրագիրը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ