21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի

Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի ներման որոշումը Ֆեյսբուքում քննարկման թեմաէ դարձել: Օգտատեր Դավիթ Սարգսյանը գտնում է, որ Հայաստանը պիտի անհապաղ դիվանագիտական քայլեր ձեռնարկի:

Հայաստանի անհապաղ դիվանագիտական քայլերը պետք է լինեն: “Մասնավորապես,  Հայաստանի դեսպանի հետկանչում Բուդապեշտից,

Հունգարիայի հյուպատոսի վտարում Երևանից, հայցի ներկայացում Հաագայի միջազգային դատարան, որում վիճարկվում է Սաֆարովի ազատ արձակման իրավական հիմքը, մասնավորապես` ինչպես է Ադրբեջանի նախագահն ազատում Սաֆարովին եւ բանակցային գործընթացի առկախում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ծանուցում, որ իրենք անցանկալի անձինք են Հայաստանում և Արցախում, մինչև Սաֆարովի վերահանձնումը Հունգարիային…”,-գրել է նա: Մի այլ օգտատեր Անի Մարգարյանը բառեր չի գտնում բողոքն արտահայտելու:

“Մարդասպան Սաֆարովն ազատության մեջ է, ազերիները ջանք ու եռանդ չեն խնայել՝ նաև նյութական միջոցներ դրա համար: ՀՀ ԱԳՆ, Սփյուռքի նախարարություն, վերջապես ՀՀ Կառավարություն, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, այլևս չենք կարող ոչ մի արդյունավետ բան անել առանց ձեր աջակցության: Սա խայտառակություն է մեր բոլորիս համար, ու ոչ մի հունգարացու ներողություն ինձ և մնացած բոլորին պետք չէ: Մարդասպանը պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, ի՞նչ պատասխան ենք տալու Գուրգեն Մարգարյանի ծնողներին ու հարազատներին…

Չգիտեմ՝ խառը զգացումներ են մոտս, հակասական, բարկացած եմ ու շատ, նաև վատ իամստով զարմացած…Մի խոսքով, ՀՀ պատկան մարմիններ, արթնացեք…”,-գրել է նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ