28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ ադրբեջանական գրեթե ողջ պատվիրակությունը հանեց Փաշինյանին ուղղված հարցերը. 168 Ժամ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)  ապրիլի 10-11-ն աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից առաջ իշխանական մամուլը լուրեր տարածեց, թե իբր գրեթե ողջ ադրբեջանական պատվիրակությունը գրանցվել է նրան հարց տալու համար։

Համենայն դեպս, այդ մասին վստահեցնում էր, մասնավորապես, Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ով մասնավորապես նշել էր, որ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետին հարցեր տալու համար գրանցվածների ցուցակը բազմազան է։ Նա նաև ասել էր, թե Փաշինյանին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը:

«Կարելի է պատկերացնել, որ հարցեր կլինեն Հայաստանում ժողովրդավարության, տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, եվրոպական և այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Հարցերը կլինեն բազմազան»,- մանրամասնել էր Հովհաննիսյանն ու շեշտել, որ ադրբեջանցի պատվիրակների հարցերը կանխատեսելի կլինեն:

Ակնհայտ էր, որ իշխանական քարոզիչներն այդպիսով փորձում էին Նիկոլ Փաշինյանից կերտել ազգային առաջնորդի կերպար, որի վրա է «սևեռված» մեր ոխերիմ թշնամին։

Իրականությունը, սակայն, այլ էր։ Ինչպես տեսանք, դահլիճում հնչեց ադրբեջանական պատվիրակության ընդամենը մեկ անդամի՝ բավականին բարեկիրթ և «անմեղ» ձևակերպված հարցադրում։  Եթե համեմատենք, թե նախորդ տարիներին Սերժ Սարգսյանի նկատմամբ ինչպիսի ագրեսիա էին դրսևորում ադրբեջանական պատվիրակները, և ինչպես էր այդ բարձր ամբիոնից ՀՀ 3-րդ նախագահը պաշտպանում Արցախի ինքնորոշման ու ազատ ապրելու իրավունքը, ապա աչքի է զարնում հսկայական մեծ տարբերությունը։

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ընդամենը մեկ ադրբեջանցի պատվիրակի կողմից հարց հնչեցնելը պայմանավորել էր՝ հերթը չհասնելով։

«Ինչ վերաբերում է ադրբեջանցիների ակտիվության հարցին, ապա, այո´, կային գրանցվածներ, որոնց ուղղակի հերթ չհասավ: 3-4 հոգի գրանցվել էր»,- հայտարարել էր վերջինս shantnews-ի հետ զրույցում։

ԵԽԽՎ-ի իր աղբյուրներից, սակայն, 168.am-ին հաջողվեց ճշտել, որ հայկական պատվիրակները կուլուարային պայմանավորվածություններ են ունեցել ադրբեջանական պատվիրակների հետ՝ վերջիններիս համոզելով, որ Նիկոլ Փաշինյանն Արցախյան հարցով մեղմ ու հանդարտ հռետորաբանություն է կիրառելու, և հետևաբար՝ կարիք չկա դահլիճում սրել իրավիճակը։

Փաստորեն, միակ բանը, որ կարծես թե ստացվել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության մոտ, վարչապետ Փաշինյանին ուղղված ադրբեջանական կողմի հարցերը հանելն է, քանզի վերջինս խաղաղասեր օրակարգով է հանդես գալու, առանց խոսելու Արցախի անկախության և ինքնորոշման իրավունքի գերակայության մասին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ