03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Անընդունելի է, երբ վարչապետնը նման տոնայնությամբ ասում է, որ իրեն հարգեն. Էդուարդ Անտինյան

Քաղաքագետ Էդուարդ Անտինյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով «Սպայկա» ընկերության հետ կապված դեպքերին նշեց, որ եթե Պետական եկամուտների կոմիտեն հարկերից է խոսում, պետք է հստակ տեղեկություններ տա արձանագրված խախտումների մասին. «Սա մախինացիա է»։

Անտինյանի խոսքով՝ ինքն աշխատել է «Սպայկա» ընկերությունում և գոհ է եղել այդ ընկերության անձնակազմից. «Երբևէ տեսե՞լ եք, Դավիթ Ղազարյանն իրեն օլիգարի նման դրսևորի»:

Անդրադառնալով վարչապետի՝ մաքսատուն կատարած այցին՝ Անտինյանը նշեց, որ այստեղ նկատվում է վարչապետի կողմից օրենքի խախտում. «Այսինքն եթե մաքսատան աշխատակիցը ասեր, որ չի գրելու, ի՞նչ էր լինելու, այսինքն պարտադրական է՞ր»,- արձագանքեց պարոն Անտինյանը։

Նա ցավ հայտնեց այդ դեպքի հետ կապված՝ նշելով, որ առաջին հերթին իր համար անընդունելի է, երբ վարչապետն է ասում, որ իրեն հարգեն ու դա անում է նման տոնայնությամբ. «Կարող էր կատակի տալ, բայց ոչ թե նման ձևով արձագանքել»,- ավելացրեց քաղաքագետը։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ