11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Գյումրու կրակոցների գործով` մեղադրյալներ

Հայաստանի կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում 4 անձ ներգարավվել է որպես մեղադրյալ, իսկ 1-ը ձերբակակվել է` խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Մասնավորապես` 2012թ. օգոստոսի 24-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրու Ռուսթավելի փողոցում` «Հրաշքների Աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց, Սպարտակ Ղուկասյանը, Հ. Համբարյանը, Պ. Մադոյանը եւ մյուսները վիճաբանել են Ա. Պողոսյանի, Կ. Գարայանի եւ վերջինիս ընկերների հետ:

Հիշյալ անձինք խմբերով միմյանց ծեծի են ենթարկել, հայհոյել, որի ընթացքում Ս. Ղուկասյանը եւ Կ. Գարայանը գործադրել են իրենց մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող զենքերը, դրանցից կրակ են արձակել եւ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ 2012թ. օգոստոսի 27-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

2012թ. օգոստոսի 29-ին Ս. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:

2012թ. օգոստոսի 31-ին որոշումներ են կայացվել` Ա. Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:

2012թ. օգոստոսի 31-ին որոշումներ են կայացվել`  Կ. Գարայանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:

2012թ. օգոստոսի 30-ին Պ. Մադոյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

2012թ. օգոստոսի 31-ին Հ. Համբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ