15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ որևէ սխալ բան չի եղել. Ն. Զոհրաբյան

՛՛Հիմա քառյակը պատրաստում է սկզբունքային չորս առաջարկ, մենք մեր առաջարկները կներկայացնենք, կախված նրանից Կառավարույթունն ինչ արձագանք կտա մեր՝ քառյակի առաջարկներին, ըստ այդմ էլ մենք չորս քաղաքական ուժերով կներկայացնենք  ու կորոշենք մեր հետագա անելիքները՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ կենսաթոշակային պահումները չվճարելու դիմաց տուգանքների դադարեցման մասին Կառավարության օրինագծի մասին:

Ինչ վերաբերում է երեկ ԱԺ նախագահի ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցությանն, ապա Զոհրաբյանն ասաց. ՛՛ԲՀԿ-ը գտնում է, որ իր դիքորոշումն մեջ որևէ սխալ բան չի եղել, եթե քառյակն ունենար միասնական դիրքորոշում, առաջադրեր միասնական թեկնածու, որոշեր միասնաբար մասնակցել այս ընտրություններին, ԲՀԿ-ը կպաշտպաներ այս տեսակետը: Մենք քառյակում այս խնդիրը հիմնավորապես չենք էլ քննարկել, քննարկել ենք խմբակցությունում ու տեսակետ է հնչել թողնել ազատ քվեարկության՛՛: Զոհրաբյանն ընդգծեց, որ կարևորում է հասարակական կարծիքը, լրագրող գործընկերների կարծիքը, սակայն յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր քաղաքական որոշումներն ու եթե խմբակցությունում գերակշիռ է այն տեսակետը, որ պետք է մասնակցել ընտրություններին ազատ, իրենք պարտավոր են խմբակցությունում հարգել մեծամասնության տեսակետը: ՛՛Իսկ մեր խմբակցությունում մեծամասնության տեսակետը եղել է այն, որ քվեարկությունը պիտի լինի ազատ՛՛:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ