21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

“Տաշիրի” կողմից

Սեպտեմբերի 2-ին Լոռու մարզկենտրոն Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի տանը <Տաշիր> բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, նոր ուսումնական տարվա առթիվ 100 հազարական դրամի չափով պարգևներ հանձնեց Լոռու մարզի ավելի քան 400 ուսանողների, ովքեր գերազանց առաջադիմությամբ սովորում են Հայաստանի պետական բուհերում:

Բոլորին շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը նշեց, որ ուսանողներն ընտրվել են բացառապես ուսման առաջադիմության չափանիշով՝ բուհերից ստացված ցուցակների համապատասխան:

< Կարապետյանների ընտանիքի համար առաջնային նշանակություն ունեն կրթությունն ու գիտությունը: Ուստի առաջնային նպատակներից մեկն է ներարկումներ կատարել այս բնագավառներում՝ որպես հիմնական ներդրում մեր երկրի ապագայում: Մենք շատ լավ երիտասարդներ ունենք, հիանալի ներուժ ունենք:

Եվ ընդամենը պարտավոր ենք տեր կանգնել այդ ներուժին, որը լինելու է երկրի զարգացման հիմնական խթանը: Խնայեցինք այսօր կրթության կամ գիտության ոլորտների հաշվին, ապագայում հարյուրապատիկն ու հազարապատիկը կկորցնենք: Կկորցնենք այդ ներուժը, որը ժամանակի հետ ինքնադրսևորման հնարավորություններ կփնտրի հայրենիքի սահմաններից դուրս: Այնինչ, մենք նման շռայլություն մեզ թույլ տալ չենք կարող>,-նշեց Ա. Ճաղարյանը:

Միջոցառմանը ներկա Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը շնորհակալություն հայտնեց Սամվել և Կարեն Կարապետյաններին՝  պարբերաբար իրականացվող նման գեղեցիկ նախաձեռնությունների համար: Քաղաքապետը մեծապես կարևորեց երիտասարդների դերը մեր երկրի, մեր պետության կայացման գործում՝ կոչ անելով նրանց՝ առավել բարձր առաջադիմությամբ սովորել:

Կարապետյանների ընտանիքի նման բարեգործությունների մասին ջերմ խոսքեր ասացին նաև Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրեն Սեդա Թունյանը, բազմաթիվ ուսանողներ և ծնողներ:

 “Տաշիր” բարեգործական հիմնադրամի մամլո ծառայություն

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ