26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ֆինանսների նախարարության աշխատակիցը ավտոմեքենայով բախվել է աղբատարին

Սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա Արսեն Գասպարյանը, վարելով “Տոյոտա Կարոլա” Լ 24 79 համարանիշի ավտոմեքենան, Աճառյան փողոցում` “Դրախտ” ռեստորանային համալիրի մոտ բախվել է ճանապարհին կայանված սանմաքրման աշխատանքներ կատարող “ԶԻԼ” մակնիշի 496 OO 62 համարանիշի ավտոմեքենային, որի վարորդը Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Խարբերդի բնակիչ, 39-ամյա Ռուբեն Սարգսյանն է :

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով “Տոյոտա Կորոլայի” վարորդն ու ուղևորներ` Աբովյան քաղաքի բնակիչներ 50-ամյա Հասմիկ Շահինյանը և 27-ամյա Արևիկ Մարտիրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Գ. Շամշյանը հայտնում է, որ բժիշկները վարորդի վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ ուղևորները մայր ու աղջիկ են:

Հիվանդանոցում Գ. Շամշյանին հայտնել են, որ Ա. Մարտիրոսյանը աշխատում է ֆինանսների նախարարությունում` որպես իրավաբան:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ՃՈ հատուկ պահպանման տարածք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ