25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քոչարյանի կուլմինացիոն հնարավորությունը /վիդեո/

2013թ. կայանալիք  նախագահական ընտրություններում պայքարը կգնա ոչ թե ներկայի ու ապագայի, այլ ներկայի եւ անցյալի միջեւ: Այսօր   լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց  քաղաքագետների միության նախագահ  Հմայակ Հովհաննիսյանը եւ հավելեց, թե ընտրությունների ամենամեծ ինտրիգն ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության հարցն է:

“Ես գնահատում եմ նրա մասնակցության հավանականությունը 70-80  տոկոս ”,-նշեց Հմայակ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, եթե հաշվի առնենք, որ  2018թ. նախագահական ընտրություններին հավանաբար կմասնակցեն նոր մարդիկ եւ ընտրությունը կլինի ներկայի եւ ապագայի միջեւ, այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը նախագահի պաշտոնին քիչ հավանական է, հետեւաբար այս ընտրությունները Ռոբերտ Քոչարյանը կարող է  դիտել վերադառնալու,  այսպես ասած կուլմինացիոն հնարավորություն:

Հմայակ Հովհաննիսյանը քիչ հավանական է համարեց Ռոբերտ Քոչարյանի վերադարձը` վարչապետի պաշտոնի միջոցով: Բանախոսի համոզմամբ, վերջինս Սերժ Սարգսյանի նախագահության օրոք վարչապետի պաշտոնն ստանձնելու հեռանկար չունի, որովհետեւ “երկու գլուխ մի կաթսայում չեն եփում”:

Պատասխանելով խորհրդարանական ընտրությունների շրջանում գործած միասնական շտաբի օրինակով նմանատիպ ձեւաչափի հնարավարության մասին  Henaran.am-ի հարցին, Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ դրա , ինչպես նաեւ միասնական թեկնածուի հնարավորության համար գաղափարական ու քաղաքական նախադրյալներ չկան:

Հարցին, թե կառաջադրվի արդյոք Հմայակ Հովհաննիսյանը որպես այլընտրանքյին թեկնածու նախագահական ընտրություններին, Հմայակ Հովհաննիսյանը բացասական պատասխան է տվեց:

Ինչ վերաբերվում է ՏԻՄ ընտրություններին, Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, ՏԻՄ ընտրություններում քաղաքացիները պետք է ընտրեն անկուսակցական գործիչների: Նրա համոզմամբ,  այսօր Հայաստանի գլխավոր խնդիրը երկրի հասարակական քաղաքական դաշտի ապաօլիգարխացումն է, ինչը կարելի է լուծել միայն այդ ճանապարհով: ’’Մեր քաղաքական դաշտը այսօր օլիգարխիայի պատանդն է: Այսօր պետական ինստիտուտները հայտնվել են պատանդի վիճակում”,-համոզմունք հայտնեց Հմայակ Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ