25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանրապետական երիտասարդները ժողովրդավարացան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ) Սեւանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացչության եւ Էդուարդո Ֆրայ հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է “Ներկուսակցական ժողովրդավարություն” թեմայով երկօրյա դասընթացներ:

Ծրագրին մասնակցեցին  ՀՀԿ ԵԿ-ի ավելի քան 20 անդամներ։ Դասընթացների շրջանակներում քննարկվեցին  բազմաթիվ հարցեր, մասնակիցները հնարավորություն ունենացան լսելու օտարազգի մասնագետների դասախոսություններ ներկուսակցական ժողովրդավարության, ինչպես նաեւ՝ հանրային խոսքի եւ որոշումների կայացման վերաբերյալ: Դասընթացների աշխատանքային լեզուն անգլերենն էր:

Մասնակիցներին ողջունեց ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը, ով շնորհակալություն հայտնեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությանն ու Էդուարդո Ֆրայ հիմնադրամին՝ դասընթացն իրականացնելու համար:

Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու Հայաստանում Եվրամիության խորհրդատու Էդուարդո Լորենցոյին եւ նրա հետ քննարկելու ԵԺԿ-ի հետ համագործակցության բազմաթիվ հարցեր։ Հանդիպումներ եղան նաեւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանի հետ։ Վերջինիս հետ քննարկվեցին ՀՀԿ ԵԿ-ի եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադամի հետագա ծրագրերը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ ԵԿ-ն շուրջ 5 տարի ակտիվորեն համագործակցում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության հետ: Համագործակցության արդյունքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանի սահմաններից դուրս:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ