28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատգամավորի քրոջորդու մեղադրանքը փոխվել է

Ընդլայնվել է Էրեբունու նախկին թաղապետ, ներկայումս` Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի քրոջ որդի Արման Բադալյանի մեղադրանքի ծավալը՝ նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի առաջին մասով՝ թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի: Այդ մասին “Փաստինֆո”-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ մինչ այդ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 եւ 258-րդ հոդվածներով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը եւ խուլիգանությունը:

Հիշեցնենք, որ  հուլիսի 4-ին Երեւանի Տիգրան Մեծ պողոտային հարող կայարանամերձ տարածքից բերման են ենթարկվել երկու անձ, նրանցից մեկի` Ա. Բադալյանի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է “Բերետտա” տիպի ատրճանակ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ