Հայկական Գուլագ`Նիկոլ Փաշինյանին
Կարող եք պատկերացնել, թե ինչպես են գոյատևել մի քանի տասնյակ մարդիկ նման տարտարոսային պայմաններում, երբ նրանց 7-8 ամիսը 1 անգամ բաղնիք են տարել, ինչպես ֆաշիստական ճամբարներում բռնավորներին։ Նրանց տալիս էին կարելի է ոչ թե ճաշ ասել, այլ լափ, որի մեջ մանր որդեր էին, իսկ երբ գլխացավի դեղ են ուզել, ասել են “բորշի ջուրը խմի, կանցնի”։ Երևի կհիշեն բոլորը, երբ որ մի քանի օր մնալուց հետո սևանում, կիսափչանում էր կաղամբը, այդ կիսափչացած կաղամբով էր եփվում այդ հանրահայտ “բուժիչ” բորշը ։ Երբ աղ են ուզել, ասել են “կարող ա ռեստորան եք եկել”։
Ու նման ձևով գոյատևել են երկար. ոմանք էլ մահացան սովից, ծեծից։ Երևի սա է հետաքրքրում ժողովրդին։ Այս ամենը եղել է Լևոնի ու Քոչարյանի ժամանակ։ Այդ մարդիկ մաքուր օդը չեն իմացել տարիներ շարունակ, քնել են ասֆալտե հատակին. դոշակը գցել են ասֆալտի վրա և քնել։ Իսկ բաղնիք ուղեկցելիս չարախնդալով ասում էին. “վերջին բաղնիքն է, ու տանելու ենք գնդակահարեն”։
Անձրևների ժամանակ ստիպված են եղել իրենց ճաշի ամանները դնել գետնին, որ առաստաղից կաթացող ջրերը լցվեն դրանց մեջ։ Նրանք կարծես բոլորի համար վերացած են եղել երկրի երեսից ։ Նրանց հետ ամեն օր մահվան են սպասել նրանց ընտանիքները։ Ամեն հեռախոսազանգի հետ վեր են թռչել՝ հուսալով, որ չեն լսի իրենց հարազատի գնդակահարման կամ մահվան գույժը։ Նրանցից ոմանք չապրեցին մինչև Քոչարյանի “ներումը”, ոմանք էլ մահացան դրանից հետո, իսկ մի մասն էլ , արդեն 50 և ավելի ամյա մարդիկ, դեռ ուժ են գտնում պայքարելու, փորձեր են անում իրենց ձայնը լսելի դարձնելու։ Բայց…
Հասարակությունը կարծում է, որ դժոխքից հետդարձի ճանապարհ չկա…… Իզուր…. Կան ուղղված, զղջացած, վերափոխված, հասունացած տղամարդիկ, որոնց դեռ սպասում են տանը՝ արդեն 20 և ավելի տարիներ…
Շարունակելիՙ Ստեփան Գրիգորյան