26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փետրվար ամսին գնաճ է արձանագրվել

2019թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.7% գնաճով: Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային եւ ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.6%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագները նվազել են համապատասխանաբար 0.4% եւ 0.1%-ով, տեղեկացնում է Իրավունքը:

2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1.9% գնաճ, այդ թվում, սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային եւ ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գնաճը կազմել է 3.5%, ոչ պարենային ապրանքներինը` 0.6%, ծառայությունների սակագներինը` 0.4%, իսկ հունվար-փետրվարին 2018թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 1.3%, 2.1%, 0.7% եւ 0.5%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.3%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջեւանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.7%-ով:

2019թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.7% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի եւ բանջարեղենի՝ համապատասխանաբար 1.7% եւ 7.4% գնաճը:

Մայրաքաղաքում արձանագրվել է կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի 0.2% գնաճ: 2019թ. փետրվարին հունվարի համեմատ սուրճ, թեյ և կակաո ապրանքախմբում գրանցվել է 0.2% գնանկում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ