Նիկոլ Փաշինյանն ընտանիքով Արցախում է /լուսանկարներ/
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք, որ Արցախում վաղը կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը: