28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնել Սաֆարովի ներման կապակցությամբ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Henaran.am-ը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Ռոբերտ Բրադտկեի, Ժակ Ֆորի եւ Իգոր Պոպովի, ինպես նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Սեպտեմբերի 3-ին  համանախագահները հանդիպել են նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ` քննարկելու վերջին դեպքերը եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղված ջանքերը:

Համանախագահները 2 նախարարների հետ  քննարկել են ադրբեջանական իշխանությունների` օգոստոսի 31-ի որոշումը` ներում շնորհել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, ով Հունգարիայում դատապարտված էր ցմահ բանտարկության հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար:

Նրանք հայտնել են իրենց լուրջ մտահոգությունը եւ զղջումը` ներում շնորհելու, ինչպես նաեւ հանցավորությունը փառաբանելու ցանկացած ջանքի համար, որը կարող է վնասել կողմերի միջեւ վստահությանը եւ խաղաղության հաստատմանը:

Համանախագահները հիշեցրել են 2 նախարարներին էլ, որ հունիսի 19-ին Լոս Կաբոսում 2 երկրների նախագահները հաստատել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով է լուծվելու: Նրանք կշարունակեն կապ պաշտպանել կողմերի հետ` լարվածությունը նվազեցնելու  եւ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ