12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՕԵԿ-ին էլ մերժեցին

ՀՀ կառավարությունն այսօր նիստում մերժեց ՕԵԿ խմբակցության պատգամավորների և ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանի առաջարկը:

Ոստիկանապետ Վլադիմի Գասպարյանը նշեց, որ օրենքի նախագծով առաջարկում էին 5 և ավելի տարվա արտադրության տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության պարբերականության ժամկետը հավասարեցնել նոր թողարկված տրանսպորտային միջոցի պարբերականության ժամկետին:

Կառավարությունն այս պահին, սակայն, նպատակահարմար չի գտնում նման օրենքի նախագծի ընդունումը, քանի որ տեխնիկական զննության պարբերականության ժամկետների ավելացումները չեն նպաստում տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում տեխնիկական և ճանապարհային երթևեկության անվտանգության երաշխիքների ապահովմանը: Ոստիկանապետը նախագծի հեղինակներին առաջարկեց համագործակցել Կառավարության հետ՝ մեկ միասնական, փոխընդունելի նախագծերի փաթեթ պատրաստելու համար:

  

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ