27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վերջին 15-20 տարիներին նման բան չի եղել: Ինչո՞ւ են ուշանում աշխատավարձերն ու թոշակները

Բյուջեից ֆինանսավորվող անձանց՝ կենսաթոշակառուների և պետական համակարգի աշխատողների, այդ թվում մանկավարժների, բժիշկների, մշակութային հիմնարկների աշխատակիցների համար 2019թ․-ը սկսվել է տհաճ անկնկալներով։ Սկսել են ուշանալ կենսաթոշակների, աշխատավարձերի և անգամ չնչին գումար կազմող կրթաթոշակների վճարումները։ Նման երևույթ եղել է 90-ականներին։ Վերջին 15-20 տարիներին նման բան չի եղել։ Ավելին, անցած տարիների ընթացքում հնարավոր եղավ հասնել այն բանին, որ կենսաթոշակը սկսվեց վճարվել ոչ թե հաջորդ ամսին, այլ նույն ամսվա սկզբում։ Մի խոսքով, մարդիկ սովորել էին իրենց գումարների ժամանակին ստանալուն և նրանիցից շատերը երևի չէին էլ պատկերացնում, որ կարող է այնպես լինել, որ դրանք սկսեն ուշանալ։ Yerevan.today-ը վելուծել է շխատավարձերի եւ կենսաթոշակների ուշացումների հնարավոր պատճառները:

Բնական է, որ առանց հիմնավոր պատճառի ոչ մի իշխանություն, անգամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ներկայիս՝ անհոգների կառավարությունը չի ցանկանա իր դեմ դժգոհություն առաջացնել և ուշացնել պետական աշխատավարձերի և կենսաթոշակների վճարումը։ Հետևաբար, դրանք ուշանում են կամ պետական բյուջեում անհրաժեշտ գումարներ չլինելու կամ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգի անփույթ աշխատանքի պատճառով։ Երկրորդ տարբերակը քիչ հավանական է թվում, քանի որ գանձապետական համակարգը կանոնավոր աշխատող մեխանիզմ է և հազիվ թե այստեղ որևէ խնդիր լինի, առավել ևս որ այդ մասին չի հայտարարվում։ Մնում է առաջին տարբերակը՝ աշխատավարձերը, կենսաթոշակներն ու կրթաթոշակներն ուշանում են պետական բյուջեում գումարների պակասի պատճառով։ Սակայն հարց կարող է առաջանալ, այդ ինչպե՞ս, չէ՞ որ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը դեռևս դեկտեմբեր ամսվա վերջին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ բյուջեի եկամուտները գերակատարվել են։ Այսինքն, նա ապատեղեկատվությո՞ւն էր տարածել։ Համենայնդեպս, նման եզրակացության ենք հանգում, ելնելով ներքոնշյալից։

Նախ՝ լրատվամիջոցներից մեկում, հրապարակվեցին համապատասխան փաստաթղթեր, որտեղ հրապարակում եղավ այն մասին, որ պետական բյուջեի եկամուտների գերակատարման ցուցանիշը ստացվել է իրականում գոյություն չունեցող և վերադարձման ենթակա մոտ 21 մլրդ դրամ հավելյալ գումար մուտքագրելու շնորհիվ, որոնք պետք է հետ վերադարձվեն հունվար և փետրվար ամիսներին։ Այս տեղեկատվությունը ՊԵԿ-ը փորձեց հերքել, բայց դրանով ավելի շուտ հաստատվեց այս գործարքների իրականացումը, քանի որ նախ՝ այսպես կոչված հերքումը տեղի ունեցավ հրապարակումից 4-5 օր հետո, ապա՝ ուղղակի հերքում տեքստում չկար, իսկ հաղորդագրության վերջում էլ խոսվում էր տեղեկատվության արտահոսք թույլ տվողներին բացահայտելու անհրաժեշտության մասին։

Հաջորդ փաստը, որ անուղղակի հաստատում է 2018 թ․-ին բյուջեի եկամուտների տարեկան ցուցանիշների թերակատարման մասին։ Տարվա կեսից հարկային եկամուտները սկսեցին նվազել։ Նախատեսված հարկային մուտքերի թերակատարումն արձանագրվել էր ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող 9 ամիսների ցուցանիշի հաշվետվության մեջ։ Բյուջեով ծրագրավորված եկամուտները թերակատարվել էին նաև 11 ամիսների ցուցանիշով։ Եվ կարծես, հրաշքի նման, դեկտեմբեր ամսին հավաքագրվեց անհասկանալի բարձր ցուցանիշ՝ ավելի քան 153 մլրդ դրամ հարկ, տարվա ծրագիրը իբր թե գերակատարվեց, բայց ․․․ թոշակներն ու աշխատավարձերը սկսեցին ուշանալ։ Եվ այդ ամենով հանդերձ, պատասխանատու կառույցները՝ ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը առայժմ որևէ բացատրություն չեն տալիս այն մասին, թե ինչպե՞ս է հնարավոր հարկային եկամուտների գերակատարման դեպքում նման ուշացումը։

Միակ բացատրությունը այս օրերին տվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, եթե կարելի է դա բացատրություն համարել։ Այս կառույցը հայտարարել է, որ մարտ ամսվա կենսաթոշակները կհատկացվեն փոքր ուշացումով։

Հարկ է նշել, որ խնդիրներ են առաջացել ոչ միայն աշխատավարձերի վճարման, այլև արտահանողներին ավելացված արժեքի հետ վերադարձման առումով, որին կանդրադառնանք հաջորդ հրապարակմամբ։ Եզրակացությունը մեկն է՝ տնտեսական հետընթացը օրեցօր ավելի ու ավելի է զգացնել տալիս առօրյա կյանքում, տնտեսության մեջ, սոցիալական վիճակում։ Եվ այս պարագայում, կառավարությունը ոչ թե փորձում է քայլեր ձեռնարկել վատթարացող կացությունը շտկելու ուղղությամբ, այլ գնում է հեշտ ճանապարհով՝ հարկերի հավաքման, ինչպես նաև վիճակագրական՝ աղավաղված և ցանկալին իրականության տեղ ներկայացնող ցուցանիշներ նկարելով, զուգահեռաբար իրենք իրենց, օգնականներին և գործավարներին միլիոնավոր դրամներ կազմող պարգևավճարներ տալով։

Արա Մարտիրոսյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ