ֆեյք նյուզը ապակողմնորոշում է հասարակությանը, սերմանում ատելություն
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 18-րդ ձմեռային նստաշրջանը։ Մարդու իրավունքների, ժողովրդավարության և հումանիտար հարցերի մշտական հանձնաժողովում Անի Սամսոնյանը խոսել է ապատեղեկատվության դեմ պայքարի դիսկուրսի և դրա վտանգների մասին.
Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցային հնարավորությունների կատարելագրծմանը զուգընթաց կարևոր խնդիր է դարձել կեղծ օգտահաշիվների և դրանց տիրապետողների կողմից ապատեղեկատվության ահանգնացող շրջանառումը հասարակությունների և պետությունների համար։
Սա համաշխարհային մարտահրավեր է մի կողմից մարդու՝ տեղեկություններ ստանալու, փնտրելու և տարածելու, մյուս կողմից՝ խոսքի և արտահայտման ազատության իրավունքը իրացնելու համար:
Պետք է նշել, որ ֆեյք նյուզի առկայությունը մեծապես խաթարում է ժողովրդավարական գործընթացները, ապակողմնորոշում է հասարակությանը, սերմանում ատելություն, անհանդուրժողականություն և մոլորեցնում զանգվածային լրատվամիջոցներին: Օպերատիվ, հետաքրքրիր և սկանդալային նորություններ փնտրող լրագրողները հաճախ են ընկնում ֆեյք նյուզի ծուղակը և կորցնում վստահությունը լսարանի կողմից:
Տեղեկատվական հոսքերի արագության պյմաններում հասարակությունը, մարդիկ չեն ստուգում տեղեկատվության իսկությունը այլընտարնքայն աղբյուրներով և դառնում գործիք դրա առավել լայն տարածման համար:
Խնդիրն ավելի է սրվում ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում, երբ մարդիկ խուճապահար փնտրում են նորություններ և ռիսկը մեծ է ապատեղեկատվության հետևանքով սխալ որոշումներ կատարելու։
Ֆեյքնուզի ստեղծողներին և տարածողներին համացանցը հնարավորություն է տալիս պատասխանատվությունից խուսափել և առանց որևէ իրավական և կոշտ տեխնիկական խոչընդոտների գործել անարգել:
Սա դարձել է հասարակական և պետական անվտանգության խնդիր և միջազգային կազմակերպությունների գլոբալ քննարկման առարկա:
Պետք է նշեմ, որ ֆեյքնյուզի հետևանքով հասարակություններում զարգանում է ավելի վտանգավոր տենդենց: Շատերը հակվում են այն մտքին, որ պետք է հետևողական պայքար սկսել ապատեղեկատվության դեմ և պետությունը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ այս ուղղությամբ:
Այս դիսկուրսը այսօր առկա է նաև Հայաստանում: Վերջին քաղաքական իրադարձություններից հետո հեղափոխության հռչակած արժեքները պաշտպանող հանրությունը վտանգ է տեսնում օբյեկտիվ իրադարձությունների աղավաղման, կեղծ տագնապներ հնչեցնելու և ժողովրդավարությունը Հայաստանում կայացնելու ուղղությամբ ջանքերը նսեմացնելու տեսանկյունից: Սա հատկապես վերաբերում է մեդիային:
Սակայն կարևոր է գիտակցել, որ ապատեղեկատվության դեմ առաջարկվող պայքարը կարող իշխանության ձեռքում դառնալ գործիք զանգվածային լրատվամիջոցների համար սահմանափակումներ դնելու համար:
Դա թույլ կտա պաշտոնյաներին զբաղվել լրատվամիջոցներին օրինական ուղիներով միջամտել լրատվամիջոցների աշխատանքին, խոչընդոտել հանրության համար էական, բայց կառավարության համար՝ ոչ ցանկալի տեղեկատվության տարածմանը և վնասել մեդիայի՝ որպես չորրորդ իշխանության առաքելության իրականացմանը։
Ապատեղեկատվության դեմ անզգույշ պայքարը կարող է սպառնալ քաղհասարակությանը՝ ազատ արտահայտելու իր կարծիքը, քննադատելու և դիրքորոշումներ հայտնելու։ Մենք կհայտնվենք այն իրավիճակում, երբ կառավարությանը վերահսկող ցանկացած սուբյեկտ կարող է պատժվել։
Դեռևս հանրային քննարկման մակարդակով կան փորձեր փնտրելու ներպետական իրավական մեխանիզմներ և ընթացակարգեր ապատեղեկատվությունից պաշտպանվելու համար, բայց միաժամանակ մենք գիտակցում ենք, որ չենք կարող խուսափել գրաքննությունից։
Հայաստանում մամուլն ազատ է և մենք գործադրում ենք բոլոր ջանքերը զերծ մնալու վտանգավոր նախադեպերից։ Այս հարցում կարևոր է նաև ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեի և ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը։
Ես վստահ եմ, որ ապատեղեկտավության դեմ մենք միացյալ ջանքերով կգտնենք լավագույն լուծումները՝ առանց շտապողականության։
Ուրախությամբ պետք է փոխանցեմ նաև, որ ՀՀ-ում նորընտիր Ազգային ժողովի մարդու իրվունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը վերաբացվել է, այն ղեկավարվում է պառլամենատկան երկու ընդդիմադիր ուժերի կողմից նախագահի և փոխնախագահի մակարդակով և մենք ամբողջությամբ վերահսկելու ենք Կառավարության աշխատանքը և բարձրաձայնենք ժողովրդավարությանը միտված և մարդու իրավունքների պաշտպանությանը միտված բոլոր հիմնահարցերը։