16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մեկ-մեկ էլ իրար կենաց են խմում. Բադեյանը վատ բան չի տեսնում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը շատ սառնասրտորեն է վերաբերում ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու որոշմանը: ՛՛Առանձնակի մեծ քաղաքական ուժ չէր և դուրս գալու պատճառը իրենց ձևակերպմամբ մի տեսակ անընկալելի է, նեղացվածության կերպարի հետ են կապում, հավակնությունների խնդիր է, ըստ երևույթին գաղափարական միասնությւոն չեն էլ զգացել ՀՀԿ-ի հետ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բադեյանը: Նա էմոցիոնալ պոռթկում  համարեց ՕԵԿ-ի այդ որոշումը, և նշեց, որ դա ցույց է տալիս նրանց թաքնված նկրտումները:

Դիտարկմանը, որ ՕԵԿ-ը կարծես թե արդեն պատրաստվում է հաջորդ ընտրություններին, պատգամավորն արձագանքեց, որ այդպես էլ պիտի լիներ. ՛՛Կուսաակցությունը ստեղծելու պահից ստեղծողների նպատակը իշխանության գալն է, կուսակցությունը պատրաստվելու է հաջորդ ընտրություններին, այստեղ երկու կարծիք չի կարող լինել, իսկ թե տակտիակական ինչ քայլերով պետք է հասնեն, դա մի դեպքում կոալիցիա ստեղծելու ձեւն է, երբ նախընտրեցին օգտագործել ՀՀԿ-ի հեղինակությունը եւ բավականին ձայներ հավաքեցին ու կարողացան ԱԺ մտնել, մյուս դեպքում նախընտրում են այլ տակտիկական քայլեր՛՛:

Ըստ Բադեյանի՝ ինչ պահվածք կընտրի ՕԵԿ-ը, ում քննադատեն, դա արդեն իրենց գործն է, սակայն ինքը վստահ է՝ ՀՀԿ-ին, նախագահին ու Կառավարությանը քննադատելու են:

՛՛Սակայն պետք  չէ որպես թշնամի ընկալել ընդդիմությանը, կան միջանձնային հարաբերություններ, դրանք նորմալ են, ԱԺ պատգամավորները երբեք թշնամի չեն եղել, մեկ-մեկ էլ իրար կենաց են խմում, ու ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ